«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

ՌԴ ԱԳՆ-ն չի հավատում, որ Սիրիան քիմիական զենք կկիրառի

ՌԴ ԱԳՆ-ն չի հավատում, որ Սիրիան քիմիական զենք կկիրառի
24.12.2012 | 11:27

Քիմիական զենքի օգտագործումը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարության համար հավասար է ինքնասպանության։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Ես չեմ հավատում, որ Սիրիան կօգտագործի քիմիական զենք։ Դա կդառնա քաղաքական ինքնասպանություն կառավարող ուժի համար»,- ասել է Լավրովը «Russia Today» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Ամեն անգամ, երբ մենք լուրեր ենք լսում, թե սիրիացիներն ինչ-որ բան են անում քիմիական զենքի հետ, մենք դա ստուգում ենք կրկնակի, եռակի անգամ։ Անմիջապես դիմում ենք կառավարությանը և ամեն անգամ ստանում ենք լուրջ հավաստումներ, որ քիմիական զենք չի կիրառվի ոչ մի դեպքում»,- ասել է նախարարը։ Նա նաև նշել է, որ ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Արևմուտքում համարում են, որ ամենամեծ վտանգը կլինի քիմիական զենքի՝ ապստամբների մոտ հայտնվելը։
Դեկտեմբերի սկզբին Վաշինգտոնը հայտարարել էր, որ նախագահ Բաշար Ասադը կարող է քիմիական զենք կիրառել իր ժողովրդի նկատմամբ։

Դիտվել է՝ 2278

Մեկնաբանություններ